Երթ. Այստեղ ենք՝ մեղավորության սլաքն ուղղելու դեպի Հայաստանի փաստացի իշխանությանը
«Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։
Այս ու այլ գրություններով ցուցապաստառներ բռնած քաղաքացիներ քիչ առաջ երթով Մատենադարանի մոտից շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այն կազմակերպել է ՀՅԴ ՀԵՄ-ը։ Երթն ունի «Իրական մեղավորը» խորագիրը։
«Այսօրվա հավաքի նպատակն է նախ ցույց տալ, որ եղել ենք, կանք ու կլինենք Արցախի կողքին, Արցախի ժողովրդի, նրա ինքնորոշման կողքին, արցախահայության կողքին, որն ամուր կանգնած է իր հողում ու ոչ մի վայրկյան նահանջի մասին չի մտածում»,-ասաց դաշնակցական երիտասարդ Սևակ Նազարյանը։
Նա նշեց, Լաչինի միջանցքը փակելուց ի վեր քաղաքացիներ, առանձին խմբեր օրեր շարունակ բողոքի գործողություններ են իրականացրել տարբեր երկրների դեսպանատների դիմաց՝ կոչերով, բողոքներով ցանկանալով միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի խնդրին։
«Այս գործողությունները եղել են տեղին, ժամանակին, հուսով եմ՝ ինչ-որ չափ նաև արդյունավետ։ Բայց այսօր այստեղ ենք՝ մեղավորության սլաքն ուղղելու դեպի Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանությանը, որովհետև այս իշխանությունն է պատասխանատու արցախահայության իրավունքների ապահովման համար՝ որպես ՀՀ շուրջ 120 հազար մեր հայրենակիցների։ Այս իշխանությունն է մեղավոր, որ Արցախը, Հայաստանը, հայ մարդը այսօր հայտնվել են այսպիսի ծանր իրավիճակում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան