Թալինում հայտնաբերվել է ընդերքի ապօրինի շահագործման 2 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարբեր գյուղերում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման 2 դեպք։
Տեսչական մարմնից հայտնում են՝ Արագածավան գյուղում արձանագրված առանց համապատասխան թույլտվության իրականացվող պեռլիտի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։
Դաշտադեմ գյուղում հայտնաբերված առանց համապատասխան փաստաթղթերի առկայության «օբսիդիան» տեսակի ապար տեղափոխող «ՄԱՆ» մակնիշի բեռնատարը տարվել է Ոստիկանության բաժին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան