Լուսինե Սահակյանը դիմում է ԱՆ-ին. Նաիրա Հովսեփյանը 2 տարի 3 ամիս անց դատական ակտը ոչ միայն չի տրամադրել, այլ նաև չի հրապարակվել
Հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը, արձագանքելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ որոշմանը, որին կողմ է քվեարկել նաև խորհրդի նորանշանակ անդամ Նաիրա Հովսեփյանը, գրում է.
«Ասում են ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։
Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Ն.Հովսեփյանի կողմ քվեարկելը մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։
Բայց պարզվում է դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եւ ուրեմն ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։
1. Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանի ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։
2. ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ, մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը հրավիրում է ԱՆ ուշադրությունը. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին
- «Այս քայլն ուղղված է Ռուբեն Մելիքյանի դեմ»
- Հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ․ Աննա Փիլոսյան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
- Բաց նամակ USAID-ի ղեկավարին. Դատավոր Փիլոսյանը ցուցաբերել է 99,9% կատարողականություն
- Միայն դատավորները՝ պատմուճան կրողները, գիտեն թե՛ պատմուճանի ծանրությունը, թե՛ աթոռի ծանրությունը․ Աննա Փիլոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան