«Հրապարակ». Ինչու է կառավարությունը որոշել փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է փոխել «Ռազմական դրության մասին» օրենքը։ Ըստ նախագծի՝ ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ կլինեն, քան գործող օրենքով է։
Խոսքն ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցցանցերի մասնակի կամ ամբողջական սահմանափակման մասին է։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, սակայն համացանցի մասին խոսք չկա։
Նոր նախագծով նախատեսվում է. «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ Ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պահպանվելու է, սակայն, «պետական կառավարման համակարգի և ՏԻՄ-երի, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, նաև առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովումը»։
Այսինքն՝ հասարակությանը զրկում են համացանցից ու տեղեկատվությունից, իսկ իրենց համար՝ բացառություն անում։ Նախագիծը հանրային քննարկման կդրվի մինչև 2023 թ․ հունվարի 6-ը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա