Ուզբեկստանում մրսածության դեմ դեղամիջոցից 18 երեխայի մահվան փաստով քրգործ է հարուցվել
Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Quramax Medical ընկերության կողմից ներկրված հնդկական հակաՀՌՎ դեղամիջոցի պատճառով 18 երեխայի մահվան փաստով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Պետական անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Quramax Medical» ՍՊԸ-ի և «Դեղերի ստանդարտացման գիտական կենտրոն» ՍՊԸ-ի պաշտոնյաների նկատմամբ, կասկածյալները տեղափոխվել են մեկուսարան»,- հաղորդել են գերատեսչությունից։
Նշվում է, որ կասկածյալները մեղադրվում են անորակ կամ կեղծված դեղամիջոցներ կամ բժշկական ապրանքներ արտադրելու, ձեռք բերելու, պահպանելու, փոխադրելու, իրացնելու, ինչպես նաև դեղերի կամ բժշկական ապրանքների իրացման կարգը խախտելու համար։ Ձերբակալվածներին սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։
Իվեստիան, հղում անելով Ուզբեկստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայութանը, գրում է, որ Ուզբեկստանում 18 երեխա է մահացել Doc-1 Max դեղամիջոցն ընդունելուց հետո։ Պատճառը տնային բուժման ժամանակ գերդոզավորումն է եղել։
«Doc-1 Max օշարակի ընդունման արդյունքում սուր շնչառական հիվանդությամբ հիվանդացած 21 երեխաներից 18-ը մահացել են։ Պարզվել է, որ մահացած երեխաները, նախքան ստացիոնար բուժման ընդունվելը, այս դեղը տանն երկու-յոթ օրվա ընթացքում ընդունել են՝ օրը 3-4 անգամ, 2,5-5 մլ, ինչը գերազանցում է երեխաների համար նախատեսված ստանդարտ չափաբաժինը»,-։ հայտնել են մամուլի ծառայությունից՝ հենվելով հետաքննության արդյունքների վրա։
Ծնողները դեղը երեխաներին տվել են առանց բժշկի նշանակման։
«Քանի որ դեղամիջոցի հիմնական բաղադրիչը պարացետամոլն է, Doc-1 Max օշարակը սխալ է օգտագործվել ծնողների կողմից որպես հակամրսածության միջոց ինքնուրույն կամ դեղատնային վաճառողների առաջարկությամբ: Եվ սա էր հիվանդների վիճակի վատթարացման պատճառը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան