Ուկրաինան ծրագրում է ստեղծել անօդաչու թռչող սարքեր
Ուկրաինան ծրագրում է մշակել մարտական անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են խոցել օդային թիրախները։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Associated Press-ին,որին տված հարցազրույցում ասել է երկրի թվային փոխակերպման նախարարության ղեկավար Միխայիլ Ֆեդորովը։
Հրատարակությունը հայտնում է, որ Ուկրաինան գնել է մոտ 1400 անօդաչու թռչող սարք՝ հիմնականում հետախուզության համար, և նախատեսում է մշակել մարտական մոդելներ, որոնք կարող են խոցել Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվող կամիկաձե անօդաչու սարքերը։
«Եվ հաջորդ փուլը, երբ մենք արդեն քիչ թե շատ հագեցած ենք հետախուզական անօդաչու սարքերով,խոսքը՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին է են: Դրանք պայթեցնող անօդաչուներ են և անօդաչու թռչող սարքեր, որոնք բարձրանում են երեքից 10 կիլոմետր բարձրության վրա և խոցում թիրախները»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն փետրվարից 77,000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա
- Մոտ ինը միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության
- Թուրքիան հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ամենաբարձր մակարդակով դիվանագիտական շփումները շարունակելու մասին
- Ուկրաինայի հյուպատոսը այցելել է Սաակաշվիլիին
- Վրաստանի կառավարությունը գեներատորներ է ուղարկում Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան