Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պասերով ընկերություն են անում. Աշոտյան
«Ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ Ռուսաստանին ոչ միայն ռեպուտացիոն, այլև ավելի հեռահար գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար և այն արվում է մեր հաշվին»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև հարաբերությունների համատեքստում, հիշելով հայտնի ասացավածքը, ըստ որի՝ եթե շունը կատվի հետ ընկերություն է անում, ապա այն խոհարարի դեմ է՝ Աշոտյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պասերով ընկերություն են անում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղում է ուժային շախմատ երկարաժամկետ հաշվարկով:
Աշոտյանը նկատեց, որ Ադրբեջանը Կովսականը, Քարվաճառը, Շահումյանը տանում է կանաչ էներգետիկայի դաշտ, որպեսզի առաջիկայում կոնֆլիկտ սադրելիս ասի, որ հայերը հարձակվում են կանաչ էներգետիկայի վրա:
«ԵՄ-ի 2 մլրդ եվորյով նոր էլեկտրահաղորդման գիծը, որ գործադրում են՝ կանաչ էներգետիկա է: Եվրոպայում և ԱՄՆ-ում մի մասին տարել է «կանաչ» եզրույթը, ոմանք էլ շատ փող են աշխատում:
Ադրբեջանը գլոբալ շահերի մեջ է խաղում, իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Իշխանությունը խելոք լիներ՝ միջնորդավորված կդիմեր ընդդիմությանը, թե մեծ ցույց արեք: Նման բան եղել է 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյան-Պարույր Հայրիկյան զույգով, երբ երկու ձեռքերը կատարում էին միևնույն ազգային սոնատը»,-հայտարարեց Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ կկիրառվեն
- Գոնե ձեր երեխաներին մի խուրդեք ձեր էժան, հիվանդագին, չստացված կյանքի ելևէջներում.Աշոտյանը՝ Փաշինյանին
- Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Le Figaro
- Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռևս նոյեմբերից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար. Զեկույց
- Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան
- Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին