
Ի գիտություն տեղահանված արցախցիների. Բնակարանի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է
խատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։
«Դիմել կարող եք՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան և լրացնել պահանջվող տվյալները (հղումը՝ https://bit.ly/37WXffK )»,-մանրամասնում են նախարարությունից։