Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է նախապատրաստում. Փաշինյան
«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է նախապատրաստում, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղում և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- գործադիրի այսօրվա նիստում հայատարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Պետք է անկեղծ ասեմ, որ ՀՀ-ն ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ-ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է այդ հարցերի պարզաբանման շուրջ սերտորեն աշխատի ՌԴ-ի և միջազգային մյուս գործընկերների հետ, որպեսզի թույլ չտա իրադրության հետագա սրում և հասնեն համապարփակ կարգավորումների:
Իր խոսքի ավարտին ՀՀ գործադիրի ղեկավարը վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը:
Հարակից հրապարակումներ`
- «ՌԴ-ն պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու նպատակով»
- Օրակարգում ներառված է ԼՂ-ին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կմերժի զոհված զինծառայողների ընտանիքներին երաշխիք տալու ընդդիմության օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան