
Գուրգեն Արսենյանի որդին ձերբակալվել է
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկում, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին:
ԶԼՄ-ների տեղեկություններով, ձերբակալված 27-ամյա երիտասարդը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին է։
Ի դեպ, նա առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։