Զախարովա. ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան
ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, եթե Երևանը շահագրգռված լինի։ Այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, որ այժմ ՌԴ համար հնարավորություն է ստեղծվել կանգնել Հայաստանի կողքին և պաշտպանի նրա ինքնիշխանությունը, իսկ Երևանը սպասում է համապատասխան քայլերի։
Հարցին, թե հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Մոսկվան առաջնորդվո՞ւմ է Երևանի հետ դաշնակցային հարաբերություններով, Զախարովան ասել է.
«Գիտեք, ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը։ Եթե խոսքը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ռուսական աջակցությանը, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի վրա՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։
Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ մենք կապված ենք դաշնակցային պարտավորություններով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, հետևաբար, որպես միջնորդ, մենք մշտապես հանդես ենք գալիս այնպիսի դիրքով, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում գիտեն այդ մասին։
Եթե խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա եթե Երևանը շահագրգռված լինի, կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրները պատրաստ կլինեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արմեն Գրիգորյանը սադրիչ հայտարարություն է արել
- «Ո՞վ է ստում, Արմեն Գրիգորյանը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը»
- Լավրով. Երևանը դիվանագիտական ուղիները չօգտագործեց Մոսկվայի հանդիպումից հրաժարվելու համար
- Լավրովը նշել է 3+3 ֆորմատով հնարավոր հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան