Տնտեսություն 10:15 29/12/2022 Հայաստան

Որևէ երկրում նման բան չեք տեսնի՝ տնտեսական երկնիշ աճի կողքին ունենալ երկնիշ աղքատության աճ. Մանասերյան

«Անհասկանալի երևույթների տնտեսություն. ահա այսպիսին է Հայաստանի տնտեսությունը, որտեղ երկնիշ տնտեսական աճի կողքին ունենք երկնիշ աղքատության աճ։ Նման բան որևէ երկրում չեք տեսնի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

Ամփոփելով 2022 թվականի տնտեսական տարին, տնտեսագետը նշեց, որ այդպես էլ չհասկացանք՝  որպես պետություն, որոնք են մեր առաջնահերթությունները, ինչ ազգային օրակարգ պետք է ունենանք և ինչ ռեսուրսների հաշվին պետք է դրանք իրականացնել։

Նա նախ անդրադարձավ Կառավարության 2021-2026 թթ-ի գործունեության միջոցառումների ծրագրին, որում, Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, ներառված չեն տնտեսական սպառնալիքների դաշտը, բայց նաև այնպես չէ, որ իրականացվել են ծրագրում նշված կետերը։

«Ինչի մասին ասես գրված չէր՝ ներառական աճ, աղքատության կրճատում և այլն, մինչդեռ ամենածանր հարվածը, որ ՀՀ-ն ունեցավ, աղքատության աննախադեպ աճն է։ Երբեք մեր երկրում  աղքատության մակարդակն այսքան բարձր չի եղել։ Ավելի պատկերավոր ասեմ՝ ամեն երկրորդ մարդն աղքատ է, ինչը մեծ ապտակ է բոլոր այն պոռոտախոսներին, որոնք փորձում են արտաքին գործոնների հաշվին ներկայացնել Հայաստանի տնտեսության աննախադեպ ձեռքբերումները։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ որպես պետություն ինչ առաջնահերթություններ, ազգային օրակարգ պետք է ունենանք, ինչ ռեսուրսների հաշվին պետք է դրանք իրականացնենք»,- նշում է տնտեսագետը։

Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ գործող կառավարությունը պարբերաբար խոսում է բնակչության աճի մասին,, որն այսօր նկատելի է, բայց ի հաշիվ Հայաստան եկողների. «Բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո Հայաստան տեղափոխված ռուսները գնալու են մեր երկրից, ավելին՝ կտրուկ կնվազի այս տարի ծառայությունների և առևտրի ոլորտում արձանագրված աճը»։

Տնտեսագետն անդրադարձավ նաև աշխատատեղերի խնդրին՝ նշելով, որ թեև աշխատատեղերի  ավելացման մասին են հայտարարում, ակնհայտ է, որ դրան զուգահեռ աճում է գործազրկության մակարդակը, ինչպես նաև նվազում են մարդկանց եկամուտները, ինչը պարադոքս է։

«Եթե աճում է զբաղվածությունը, ապա եկամուտները պետք է ավելանան, իսկ մեր երկրում հակառակն է։ Ճիշտ կլինի մեր տնտեսությունը բնութագրել որպես անհասկանալի երևույթների տնտեսություն։ Իրականում տնտեսական աճը պետք է էական ազդեցություն ունենա բնակչության եկամուտների ավելացման, գնողունակության բարձրացման, ընդհանուր բարեկեցության մակարդակի վրա և նպաստի աղքատության կրճատմանը։ Իսկ ինչ ունենք մենք՝ տնտեսական և աղքատության երկնիշ աճ։ Նման բան որևէ երկրում չեք տեսնի»,- ասում է տնտեսագիտության դոկտորը։

Ինչ վերաբերում է դրամի արժևորմանը, Թաթուլ Մանասերյանն այստեղ ևս անհասկանալի երևույթներ է տեսնում։ Դրամի արժևորումը պիտի որոշակի ազդեցություն ունենար ներմուծվող ապրանքների գների վրա, այսինքն՝ այդ  ապրանքների գները պետք է իջնեին, սակայն, ըստ նրա, պետության վերահսկիչ գործառույթի բացակայության պատճառով տնտեսվարողները ոչ թե իջեցրել, այլ բարձրացրել են գները։ Նա նաև նկատեց, որ այդ ապրանքներն իրականում ներկրողներն էժան են ձեռք բերել։

«Երբ կառավարությունը խոսում է աննախադեպ թվերից, ապա չպետք է մոռանա նաև աննախադեպ գնաճի մասին։ Նախորդ տարիներին և Կենտրոնական բանկին, և կառավարություններին հաջողվել է զսպել գնաճը, բայց այս տարի տեսնում ենք, որ դրամն արժևորվել է, ուժեղացել, բայց մյուս կողմից գներն են աճել, ինչն ավելի է խորացրել սոցիալական խնդիրները։ Չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն կախվածություն ունի տրանսֆերտներից, որոնք գալիս են ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Միացյալ նահանգներից և այլն, և դոլարով գումար ստացող քաղաքացիներն այսօր 20-22%-ով ավելի քիչ  եկամուտ են ստանում, քան նախկիում»,- ասում է Մանասերյանը։

Հարցին, թե արդյոք հաջորդ տարվա համար ստեղծվել են տնտեսական զարգացման նախադրյալներ, տնտեսագետն նշում է՝ դրանք կարող էին ստեղծվել, եթե կապիտալ ծախսերն աճեին, մինչդեռ այդ ծախսերի մի զգալի հատված չի իրացվել։

«Ինչ բյուջեով նախատեսված էր, դա ևս չի ծախսվել։ Սա խոսում է կառավարության անկարողության կամ բանիմացության պակասի, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման մասին։ Այսպիսով, մեր երկրի ապագան ավելի շատ կախված է հարադեպային գործոններից՝ այնպես, ինչպես այս տարի։ Օրինակ՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դեպքում ունեցանք տնտեսական աճ, իսկ եթե չկա պատերազմ, ապա աճ չի լինի։ Իրականում սա ոչ միայն ցավալի է, այլև ամոթալի՝ հույս դնել նման գործոնների վրա։

Կառավարությունում պետք է լինեն փորձառու, բանիմաց մարդիկ, բայց ինչի մասին է խոսքը, երբ, օրինակ, մեր երկրում էկոնոմիկայի նախարարը չունի տնտեսագիտական կրթություն, տարրական տնտեսագիտական գիտելիքներ։ Դա աննախադեպ է։ Ասում են՝ մենեջմենթն է կարևոր, բայց դա տնտեսագիտության շատ կարևոր մասն է։ Գիտելիքն ընդհանրապես պահանջարկված չէ։ Եւ պատահական չէ, որ 2023 թ-ի պետական բյուջեով գիտության ոլորտին հատկացված ծախսերը վեց անգամ զիջում են ոստիկանությանը տրամադրված ծախսերին։ Պատկերացնում եք՝ ոչ թե բանակին, այլ ոստիկանությանը, ինչը մտածելու տեղիք է տալիս»,- նշում է տնտեսագետը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}