Թևան Պողոսյան. Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«18 օր շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը:
Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Մի խոսեք Արցախի մասին ընդհանրապես, եթե չեք հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա´մ պիտի լույս ու սեր ճառագի, կա´մ չլինի ընդհանրապես:
Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից` այստեղ մուտքը միայն մաքրազերծված արտահագուստով է ու մաքրագործված ներքնաշխարհով: Արցախը կյանք է ու կյանքի իմաստ»։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախ. երկու գազար ու կես կաղամբ, առանց մանկական ջերմիջեցնողների ու մանկական սնունդի
- Արցախն այսօրվա իր գոյությամբ կամա թե ակամա ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի. Արտակ Զաքարյան
- Արցախի կառավարության որոշում է ընդունել հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ
- Արցախում այսօր ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան