Ռուսաստանը ոչ մեկի հետ չի բանակցի Զելենսկու «խաղաղության բանաձևի» շուրջ. Լավրով
Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ խոսել Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» շուրջ, ակնհայտ է, որ Կիևն ինքը պատրաստ չէ երկխոսության։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Առաջարկելով տարբեր բնույթի գաղափարներ և «խաղաղության բանաձևեր»՝ Զելենսկին փայփայում է Արևմուտքի օգնությամբ մեր զորքերի՝ Դոնբասից, Ղրիմից, Զապորոժիեից և Խերսոնի շրջանի ռուսական տարածքից դուրսբերման պատրանքը, Ռուսաստանի կողմից հատուցումների վճարում և այն», - ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Մոսկվան չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծման գաղափարից։
Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է՝ այժմ դժվար է ասել, թե արդյոք Ուկրաինայում դեռ կան ադեկվատ քաղաքական գործիչներ։
«Դժվար է ասել՝ արդյոք Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացել են ադեկվատ քաղաքական գործիչներ, հատկապես հաշվի առնելով այնտեղ տարածված այլախոհությունը ճնշելու պրակտիկան։ Կարո՞ղ է ավելի ուշ Կիևում հայտնվի որևէ առողջ քաղաքական գործիչ: Կապրենք՝ կտեսնենք»,- ասել է Լավրովը։