«ՌԴ-ն պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու նպատակով»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով պարտավորություն են կրում երկուսը՝ ադրբեջանական հանրապետոթյունը և ՌԴ-ն»,-գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Լաչինի միջանցքի փակումն եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, քաղաքացիների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը:
«Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելն Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է:
Այս պայմաններում՝ իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ-ի ժողովրդի առաջ: Որն է իրադրության՝ ՌԴ-ի գնահատականը: Ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ՀՀ-ի և ԼՂ-ի հանրությունը սպասում է ՌԴ-ից, որը հիշեցնեմ, որ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությանը ԼՂ-ում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբացում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի: Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ, սրան նախորդել են 2022 թվականի մարտին Փառուխի իրադարձությունները և 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի իրադարձությունները, որի ետևանքով ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օրակարգում ներառված է ԼՂ-ին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կմերժի զոհված զինծառայողների ընտանիքներին երաշխիք տալու ընդդիմության օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին