Զովունիի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջուրն անխնա հոսում է, խնդիրը լուծում չի ստանում
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը գրում է․
«Սա մեր փողոցն է, Զովունի գյուղը, Դավիթաշենին կից Երևանին ամենամոտ գտնվող գյուղը, շաբաթներ է արդեն խմելու ջուրն անխնա հոսում է ժանգոտած ծակ խողովակներով իր հետ տուն բերելով ճանապարհին ինչ պատահի։
Ու էսպես արդեն տարիներ շարունակ, ողջ գյուղից մեկ, երկու հոգի է ահազանգում այս սանիտարահիգիենիկ աղետի մասին, չնայած երեխաները խմում են այս ջրից ու ստամոքսում սուր ցավեր ունենում։
Վեոլիան պատասխանում է զանգերին, գալիս կեղտոտ ջրից փորձանմուշ վերցնում ու հաջորդ օրն պատասխանում, որ նորմայի մեջ է ջրի որակը,ծակ 60 տարվա խողովակների մեջ շիվ խրում ու գնում իր գործերով։Գյուղապետարանը խորը մեդիտացիայի մեջ է»։