
Վրաստանում պատգամավորների աշխատավարձից 80 հազար լարի է պահվել՝ բացակայելու պատճառով
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, 2022 թվականին երկրի խորհրդարանի պատգամավորների աշխատավարձից նիստերից ու միջոցառումներից անհարգելի բացակայության պատճառով պահված գումարը կազմել է մոտավորապես 80 հազար լարի։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ Պապուաշվիլիի՝ 80 հազար լարիի 77 տոկոսը (մոտ 60 հազար լարի) բաժին է ընկնում ընդդիմադիր պատգամավորներին։
Պապուաշվիլիի խոսքով, խորհրդարանի գանձապահների խորհրդի որոշմամբ՝ պատգամավորների աշխատավարձից հանված գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով։