Ամփոփվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։
«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:
Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքները, դրանց ամփոփման արդյունքում կազմված վերջնական նախագծերի հիմնական կարգավորումները:
Ամփոփվել է նաև նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալները:
Հանդիպման արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի N 40-Ա որոշման 3-րդ կետը, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից հանձնարարվել է կազմել պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն, որը առաջարկվող օրենսդրական կարգավորումների հետ մեկտեղ ներկայացվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան