«Ամեն ինչ կրկնակի թանկացել է, ամանորյա գնումներ չեմ արել, փող չկա». հարցում
Արցախյան երրորդ պատերազմից հետո հայկական շատ ընտանիքներ Ամանորը չեն նշում այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Այս տարին ևս բացառություն չէ։ Շատ քաղաքացիներ, ինչպես ցույց է տալիս Panorama.am-ի հարցումը, տոնական սեղան են պատրաստելու հանուն իրեն տան փոքրիկ երեխաների, շատերի համար էլ ուղղակի ևս մեկ առիթ է միասին նստելու սեղանի շուրջ ու այդքանով սահմանափակվելու։ Կան ընտանիքներ, ովքեր ուղղակի գումար չունեն տոնական սեղան պատրաստելու համար։ Քաղաքացիները դժգոհում են թանկացումներից՝ սարսափելի թանկացումներից։
«Ամեն ինչ շատ է թանկացել։ Քիչ ենք առնում, մեր հնարավորությունների սահմաններում։ Բայց այս փշրված հոգիներով Ամանորի տրամադրություն բացարձակապես չկա։ Երեխաների համար ենք անում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Կրկնակի թանկացել է ամեն ինչ։ Գնումներ չեմ արել, փող չկա»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Թաշակառու մի կին ասաց. «Հնարավորություն չկա մի բան առնեմ։ Թոշակառու մարդ եմ։ Ինչքա՞ն ծախսեմ, որ գոնե մի նորմալ սեղան դնեմ»։
«Ի՞նչ ուրախություն։ Էլ առաջվանը չէ։ Մարդիկ առաջ ուրախանում էին։ Հիմա ինչի վրա, ամեն ինչ ծախում են թուրքերին, վաղը, մյուս օրն էլ մեզ պետք է ուտեն, էլ նոր տարի է մնո՞ւմ։ Բոլորովին»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«Նախորդ տարիների ճոխ ենք նշել Ամանորը, բարձր տրամադրությամբ։ Բայց այսօր ամբողջ հայ ժողովուրդը կոտրված է։ Չլուծված հարցեր կան։ Դու այստեղ կուշտ ես, քո հայ ժողովրդի մի մասը, երեխաներն այնտեղ սոված են»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Նրանք ողջ հայ ազգին առաջինը՝ խաղաղություն են մաղթում, բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ։
Հարակից հրապարակումներ`
- Շատ վատ տարի, ծախված ղեկավարություն, դավաճաններ. 2022-ն ամփոփում են քաղաքացիները
- «Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան, չեն պատկերացնում, որ Արցախում 120 հազար մարդ շրջափակման մեջ է». հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին