Երեկ երեք պացիենտ է տեղափոխվել Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն. Անահիտ Ավանեսյան
«Մենք բոլոր միջոցներով, նաև միջնորդ միջազգային կազմակերպությունների օգնությամբ կազմակերպել ենք Արցախին հրատապ բժշկական օգնությունը և դեղորայքի տրամադրումը, բայց այն իրավիճակային լուծում է և ամենևին չի իջեցնում հումանիտար ճգնաժամի աստիճանը»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նաև հայտնեց, որ նախորդ օրը երեք պացիենտ է տեղափոխվել Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ:
«Նրանք կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում է, նման ամեն օրն ավելի ու ավելի խորացնում է հումանիտար ճգնաժամը»,-հայտարարեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս:
«Արվում է հնարավորը, որ պակասը լրացվի, բայց այս իրավիճակը չի կարող մեղմվել նման ընթացիկ լուծումներով»,-հայտարարեց Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում այսօր ուժի մեջ կմտնի հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների մասին որոշումը
- ԱՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ
- Փորձում ենք տեղ հասցնել, որ պացիենտների կյանքին վտանգ է սպառնում և պետք է ապաշրջափակել կյանքի ճանապարհը. Անահիտ Ավանեսյան
- Էդգար Ղազարյան. ՀՊՏՀ-ն փակելու որոշումը չի ուշանա
- Դիմել ենք միջազգային կառույցներին, բոլոր խողովակներով փորձում ենք ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան