Մբապե. Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո ես խոսել եմ Մեսսիի հետ
Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի եզրափակչից հետո խոսել է իր թիմակից և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Այս մասին գրում է championat-ը։
«Ես խոսել եմ Լեոյի հետ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո: Ես շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ։ Նրա համար դա իր կյանքի նպատակն էր, ինչպես նաև ինձ համար, բայց ես ձախողեցի։ Ուստի ես պետք է շարունակեմ լավ խաղացող լինել»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։
Եզրափակչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիային։ Մբապեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ, Մեսսին՝ դուբլի հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Մբապեի երեք պահանջը ՊՍԺ-ից
- Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 1 միլիարդ եվրոյով ձեռք բերել Մբապեին
- Արգենտինայի հավաքականի դարպասապահը Մբապեի դեմքով տիկնիկով տոնել է ԱԱ-ում իրենց հաղթանակը
- Մակրոն. Ես այնքան տխուր էի, որքան Մբապեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին