Հենրի Ավագյանը՝ «Փյունիկի» նոր դարպասապահ
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 26-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը: Այս մասին տեղեկացնում են ֆուտբոլային ակումբից։
Ավագյանը նախկինում հանդես է եկել Երևանի «Միկայում», «Բանանցում» (ներկայիս «Ուրարտու»), «Ալաշկերտում», Չարենցավանի «Վանում» և «Նորավանքում»։ Նրա նախորդ թիմը եղել է ԲԿՄԱ-ն։
Նա «Ալաշկերտի» և «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր (2018/19 և 2021/22թթ․)։
Ավագյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, Ազգերի լիգայի խաղարկության Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում Հենրի Ավագյանն իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան