Օրակարգում ներառված է ԼՂ-ին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը. Նիկոլ Փաշինյան
«Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ԼՂ-ի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված, հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում, ավելի է զգացնել տալիս առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը, խանութները դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ հոգեբանական լարված վիճակում:
«Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկումն իրականացնելը և անհրաժետության հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Նրա խոսքով՝ այդ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև այլ նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ:
«Կառավարության նիստի օրակարգում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը: ԼՂ բնակչությանը անհրաժեշտ հումանիտար սոցիալ-հոգեբանական օգնություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է և հավելեց, որ հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես կառավարության աշխատանքի մի մասը պետք է դառնա»,-հատարարեց Փաշինյանը
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր կմերժի զոհված զինծառայողների ընտանիքներին երաշխիք տալու ընդդիմության օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան