Արցախն այսօրվա իր գոյությամբ կամա թե ակամա ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Քաղաքացին պետք է մտածի, թե ինքն ի՞նչ է անելու, եթե օրինակ Երևանի մոտակայքում հրթիռներ պայթեն
- Արտակ Զաքարյան. Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը
- Արտակ Զաքարյան. Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները
- Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին․ Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին