Շրջափակված Արցախ. երկու գազար ու կես կաղամբ, առանց մանկական ջերմիջեցնողների ու մանկական սնունդի
«Խանութը յուրաքանչյուրին տալիս է երկու գազար ու կես կաղամբ։ Ավելին չի կարելի՝ մյուսները սոված կմնան։
Դեղատներում վերջացել են մանկական ջերմիջեցնողներն ու մանկական սնունդը»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Արուսյակ Պողոսյանը։
Արձագանելով այս գրառմանը՝ այլ օգտատեր գրել են՝
«Իսկ հակառակ իրականության մեջ մարդիկ խանութներում ժամերով հերթ են կանգնում, որպեսզի իրենց ամանորի սեղանը հնաւավորինս ճոխ լինի»։
«էս դեպքում ճիշտ կլկնի գոհե մի քիչ զուսպ լինենք ի վերջո մեր հայրենակիցներն են շրջափակման մեջ, ոչ թե թուրքերը»:
Հիշեցնենք, արդեն երկու շաբաթից ավելի է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախն այսօրվա իր գոյությամբ կամա թե ակամա ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի. Արտակ Զաքարյան
- Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է․ ԱՀ ՄԻՊ
- «Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր, նաև դեղորայք չունենք»
- Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք բավականին ծանր վիճակում ենք. Ռուբեն Վարդանյան
- Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը
- Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դեռևս նոյեմբերից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար. Զեկույց
- Պրոֆեսոր. Կարմիր խաչն այսօր պետք է գա ու ջեռուցումից, դեղորայքից զրկված երեխաներին օգնություն հասցնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան