Էդմոն Մարուքյանն ԱՄՆ պետքարտուղարից պահանջում է պատժել Ադրբեջանին
Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դսեպան նշանակված Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին ու գրառում կատարել.
«Օր 18-րդ. Ադրբեջանը շարունակում է ոտնահարել 120 հազար մարդու հիմնարար իրավունքները Լեռնային Ղարաբաղում՝ պահելով նրանց շրջափակման մեջ, ինչն անթույլատրելի է: Այսօր միջազգային հանրությունը դա չպետք է դիտարկի որպես նորմալ բան։
Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կոպիտ խախտումների համար պատասխանատվության ենթարկվի»։
Day 18, AZ continues violating fundamental human rights of 120k people in NK keeping them under siege, which is impermissibe. International community shouldn't observe it as something normal today. Actions must be taken to hold AZ accountable for gross violations. @SecBlinken pic.twitter.com/HxWmeis0dZ
— Edmon Marukyan (@edmarukyan) December 29, 2022