Մենք չենք կարող և չենք գնում արձակուրդ․ Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը հոդված է հրապարակել՝ գրելով․
«Ինը ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկվել են ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Չենք խուսափել բաց խոսել մեր քաղաքացիների մեծամասնությանը մտահոգող հարցերի մասին։ Փորձել ենք վերհանել ռիսկերը, ձևակերպել լուծումներ։
Սեպտեմբերից ծրագրի երկրորդ փուլն էր. բարդ թեմաներին օբյեկտիվ, բազմակողմանի գնահատականներ և լուծումներ են տվել մեր բանախոսները, ովքեր իրենց փորձով և գիտելիքներով կարող են և պետք է ունենան դերակատարում մեր երկիրն այս ռիսկային իրավիճակից հանելու գործում, և ում մեր խումբը խորապես երախտապարտ է՝
Վարդան Ոսկանյան, Արթուր Ղազինյան, Տիգրան Աբրահամյան, Երվանդ Բոզոյան, Թևան Պողոսյան, Արմեն Գևորգյան, Սաթիկ Սեյրանյան, Վիգեն Հակոբյան, Աննա Մկրտչյան, Արթուր Խաչատրյան, Վահե Հովհաննիսյան, Արման Աբովյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, Սոս Հակոբյան, Արտակ Զաքարյան, Կարեն Վարթանեսյան, Աննա Գրիգորյան, Գեղամ Մանուկյան, Իվետա Տոնոյան, Ավետ Ադոնց, Բագրատ Եսայան, Ռոբերտ Հայրապետյան, Տիգրան Աթանեսյան, Շաքե Իսայան, Ալեքսանդր Կոչուբաև, Վարազդատ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Անժելա Էլիբեգովա, Վահագն Մելիքյան, Գևորգ Գևորգյան։
Առանձնահատուկ շնորհակալություն լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ գրագետ և անշահախնդիր լուսաբանման համար։ Առանց ձեր աջակցության քննարկվող հարցերը չէին ունենա այն ռեզոնանսը, որին մենք ականատես ենք լինում քննարկումների ժամանակ և դրանից հետո։
«Հայկական օրակարգ» նախագծի քննարկումները շարունակվելու են, քանի դեռ մեր երկրի առջև, իսկ մեր երկիր ասելով մենք նկատի ունենք Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ամենօրյա ռեժիմով ծագում են նոր ռիսկեր, նոր վտանգներ, նոր մարտահրավերներ։
Մենք չենք կարող և չենք գնում արձակուրդ։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել, երբ մեր երկիրը գտնվում է ազգային և պետական մղձավանջի մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան