Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելու համար ՀՀ-ում կպատժվեն 10-15 տարի ազատազրկմամբ
«Քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում սահմանադրական կարգը տապալելու` ներառյալ Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու և դրան ուղղված բռնի կոչերի համար»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ զեկուցելով Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ փոփոխության նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Մինասյանը տեղեկացրեց, որ նախագծով քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
«Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելու համար պատիժ է սահմանվելու 10-ից 15 տարին, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերի համար՝ տուգանք, կամ՝ 2 ամիս ժամկետից մինչև 3 տարի ազատազրկում»,-ասաց նախարարը և հավելեց. «Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն գործադրվող ստեղագործությունները կամ ԶԼՄ-ները, կամ ՏՏ-ները, ապա կարող է սպառնալ մինչև 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում»։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, թե որևէ մեկը չի կարող հրապարակայնորեն կոչ անել, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն գոյություն չունենալու մասին ու, ընդհանրապես, ինքնիշխանությունը նսեմացնելու ու դրան ուղղված գործողություններ իրականացնել։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ընդունեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատող նախագիծը
- Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է նախապատրաստում. Փաշինյան
- «ՌԴ-ն պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու նպատակով»
- Օրակարգում ներառված է ԼՂ-ին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր կմերժի զոհված զինծառայողների ընտանիքներին երաշխիք տալու ընդդիմության օրինագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան