Իրավունք 15:10 29/12/2022 Հայաստան

Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ նույն համայնքի բնակիչներից մեկը,  համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Քաջարանյան  մայրուղու վրա գործող ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա շարունակում է ինքնակամ կառուցել դեռևս 2008թ.-ից սկսված 64 ք/մ  շինությունը, որը նրա մահից հետո՝ 2016թ.-ին, շարունակել է որդին, պաշտոնավարման ընթացքում նշված շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև  նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չի ձեռնարկել: 

Բացի այդ, Ա.Հ.-ն ապօրինի կառուցված վերոնշյալ շինությունում անխափան ջրամատակարարումն ապահովելու անձնական դրդումներով, 2017թ. հոկտեմբերի 2-ին կազմել և Կապան համայնքի վերոնշյալ բնակչի որդուն է հանձնել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, թե իբր ք. Կապան Քաջարանյան  մայրուղու՝ ռեստորանային համալիրի դիմաց գտնվող 1,4 հա հողամասի վրա կառույցի օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որն էլ այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ վերջինս ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն և 21.01.2019թ. տվյալ ընկերության հետ կնքել ջրամատակարարման պայմանագիր: 

Քննությամբ պարզվել է նաև, որ Կապան համայնքի նախկին ղեկավարը, տեղյակ լինելով, որ հիշյալ համայնքի Բարաբաթում թաղամասի վարչական տարածքում գտնվող հողատարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը պատրաստվում է տեղադրել բջջային հիմնական կայան և վճարել այդ հողակտորն օգտագործելու դիմաց, վճարվելիք գումարները համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համաքաղաքացուն օգտակար լինելու և նրա կողմից գումար վաստակելու նպատակով, 2014թ. սեպտեմբերի 30-ին կայացրած որոշմամբ՝ նշված թաղամասում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտ հանդիսացող, 0,015 հա մակերեսով հողատարածքը տրամադրել է համաքաղաքացուն։ Ապա 2014թ. հոկտեմբերի 6-ին տարեկան 1000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագրով հողամասը հանձնել է վերջինիս:

Այնուհետև Ա.Հ.-ն, գիտակցելով, որ նշված հողամասը ենթավարձակալության է տրամադրվելու հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող վերոնշյալ ընկերությանը, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել ապօրինի ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Ավելին, 2014թ. հոկտեմբերի 29-ին նշված քաղաքացու և Կապանի համայնքապետարանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության նոր պայմանագիր, որով թույլատրվել է հողամասը երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը՝ առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության։ Ընդ որում, տվյալ պայմանագրի գործողության սկիզբ է նշվել 2014թ. հոկտեմբերի 6-ը:

Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով հողակտորը վարձակալվել է անհամեմատ ցածր գնով՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով էական վնաս, մասնավորապես՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 1.316.500 ՀՀ դրամ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2022թ. դեկտեմբերի 28-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ Ա.Հ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Կապան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել արարքների կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-ր հոդվածով և 315․2-րդ հոդվածով, որոնք համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 441-րդ հոդվածի 1-ին մասին, 445-րդ հոդվածի 1-ին մասին, 447-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշում են ՔԿ-ից։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:37
Բախումներ Թբիլիսիում
Թբիլիսիում բախումներ են ցուցարարների և ոստիկանության միջև։ Ընդդիմությունը փողոց է դուրս եկալ այն բանից հետո, երբ Վրաստանի ընտրություններում...
Աղբյուր` Panorama.am
23:24
Լեհաստանի Նախագահը հանդիպում չի ունեցել Կաթողիկոսի հետ, բայց հանդիպել է Դանիել Իոաննիսյանին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Լեհաստանի Նախագահը արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am
23:15
Դերասան Գնել Սարգսյանը ուղիղ եթերում հայտարարեց ՔՊ-ի շարքերը լքելու մասին
«Տարիների ընթացքում եկել հասել է դրան, որ այս հայարարությունը անեմ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց դերասան Գնել Սարգսյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն 2026 թ Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ զամբյուղում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության զամբյուղները։...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կանցկացվի ԱԺ քննարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, 334 սրահում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Աննա...
Աղբյուր` Panorama.am
21:58
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան կրկին փակված է։ Այսօրվա համար նախապես ոչ մի գործողություն չէր հայտարարվել, այն ինքնաբուխ բողոք է ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:28
Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մի քանի անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
21:15
Խոշոր ավտովթար. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս...
Աղբյուր` Panorama.am
20:37
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նայե՛ք քարտեզին․․․․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նայեք քարտեզին: Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Sputnik-Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:59
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր...
Աղբյուր` Panorama.am
18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}