«Հրապարակ». Ինչու Փաշինյանը հակված չէ իր ընկեր Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել՝ ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետև նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել և խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել։
Եվ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեև նա էլ սուպերնախարարի չի ձգում։ ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա