ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպումից
ԱՄՆ Պետդեպարտամենտից մի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, գրավոր պատասխանել է «Ամերիկայի ձայնի» թուրքական բաժնի հարցերին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը սիրիական հարցում անփոփոխ է մնացել: Անդրադարձել է օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ու հետախուզության պետերի միջև։
Պետդեպի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ն չի խրախուսում երկրների (Ռուսաստան և Թուրքիա - խմբ.) հարաբերությունների զարգացումն ու իր ձևակերպմամբ դաժան բռնապետ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը։
«Մենք այդ երկրներին (Ռուսաստան և Թուրքիա- խմբ.) կոչ ենք անում զգուշությամբ գնահատել Ասադի ռեժիմի վերջին 10 տարվա ընթացքում Սիրիայի ժողովրդի դեմ կիրառած դաժանությունը և ռեժիմի կողմից Սիրիայի ժողովրդին կենսական հումանիտար օգնության և անվտանգության ապահովման խոչընդոտման հանգամանքը, որը շարունակական բնույթ է կրում: Մենք շարունակում ենք կողմ լինել քաղաքական լուծման ճանապարհով խնդրի կարգավորմանը»,- ասել է նա:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 11 տարի է, ինչ Թուրքիայի և Սիրիայի միջև նման բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում չէր եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին