ՌԴ ԱԳՆ-ն ծանուցել է ԱՊՀ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների մասին համաձայնագրի դադարեցման մասին
Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը դադարում է գործել 2023 թվականի հունվարի 1-ից: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«2023 թվականի հունվարի 1-ին Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1992 թվականի մարտի 13-ին Ռուսաստանի Դաշնության և համաձայնագրի մյուս կողմերի միջև,դադարեցվել է»,-ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։
Մայիսի 24-ին այս պայմանագիրը ուժը կորցրած ճանաչեց Պետդուման, իսկ հունիսի 11-ին այն չեղարկելու մասին օրենքը ստորագրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ներկայումս աշխատանքներ են տարվում կենսաթոշակային ոլորտում համաչափության սկզբունքով նոր երկկողմանի համաձայնագրերի կնքման ուղղությամբ։ Այս սկզբունքը նախատեսում է, այսպես կոչված, քաղաքացու մշտական բնակության երկիր կենսաթոշակների արտահանում այն պետությունից, որտեղ կենսաթոշակային իրավունքներ են ձեռք բերվել(պայմանագրայի յուրաքանչյուր կողմ, իր կենսաթոշակային օրենսդրության համաձայն, հաշվարկում և վճարում է կենսաթոշակի համապատասխան մի մասը՝ իր տարածքում ձեռք բերված ապահովագրության կամ աշխատանքային փորձին համապատասխան):
Հարակից հրապարակումներ`
- Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի նաև 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում
- ԱՊՀ երկրների փորձագետները համաձայնության են եկել հանցավորության դեմ պայքարի համատեղ ծրագրի նախագծի շուրջ
- 2023 թ-ին Ռուսաստանը դուրս կգա ԱՊՀ-ում կենսաթոշակների մասին համաձայնագրից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին