![](https://panorama.am/news_images/926/2776777_1/321780743_607870844436026_5989646600089544546_n.thumb.jpg)
Ռուբեն Վարդանյան. Շրջափակման հետևանքով գնալով ծանր վիճակում է հայտնվում տնտեսությունը
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն (Ruben Vardanyan) այսօր տարեվերջյան ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:
ԱՀ կառավարությունից հայտնումե ն՝ ամփոփելով անցնող տարին՝ պետնախարարն այն համարել է բարդ ու ծանր:
«Մենք բախվեցինք նոր իրականության՝ շրջափակման հետ: Մյուս կողմից՝ այս տարին ցույց տվեց, որ հասարակությունն իսկապես պատրաստ է համախմբվելու, և երկու հանրահավաքները ցույց տվեցին կողք կողքի կանգնելու մարդկանց պատրաստակամությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որոնք այս իրավիճակում չեն կորցնում իրենց ոգին, չեն փոխում իրենց պատկերացումներն Արցախի անկախության ու ապագայի վերաբերյալ և շարունակում են արժանապատիվ կանգնած մնալ իրենց հողի վրա»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նիստի մասնակիցներին՝ բարդ պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Դիմելով առողջապահության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նորանշանակ նախարարներին՝ նա ասել է, որ այս իրավիճակում շնորհավորելն այնքան էլ տեղին չէ, փոխարենը, թերևս ավելի ճիշտ է շնորհակալություն հայտնել պատասխանատվություն ստանձնելու համար
: Պետնախարարն ընդգծել է, որ չնայած շրջափակմանը՝ նախաձեռնված բարեփոխումները շարունակվելու են. «Իհարկե, այլ կերպ էինք նախատեսում իրականացնել այս ամենը, սակայն նոր իրողությունները նոր մոտեցում են պահանջում: Պետք է որոշումներ կայացնենք ու քայլ առ քայլ առաջ գնանք»:
Անդրադառնալով ֆինանսատնտեսական իրավիճակին՝ նա նշել է, որ 2022 թվականն ավարտվում է բյուջետային մեծ դեֆիցիտով: Բացի այդ, շրջափակման հետևանքով գնալով ծանր վիճակում է հայտնվում տնտեսությունը: Պետնախարարը նկատել է, որ այսպիսի իրողություններում բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար մեծ ջանքեր և առավելագույնս կազմակերպված աշխատանք է պահանջվելու:
«Չնայած այս դժվարություններին, մենք գնալու ենք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,-ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը՝ France 24 -ին
- Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի Արցախում բնակվելն ապօրինի է համարում
- Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք բավականին ծանր վիճակում ենք. Ռուբեն Վարդանյան
- «Փաստ». Ինչո՞ւ է Բաքուն հիվանդագին ընդունում Ռուբեն Վարդանյանի գործոնը
- Ղազինյան. Հիմա արդեն, մեծ հաշվով, կարևոր չէ, թե ում շահերն է պաշտպանում Ռուբեն Վարդանյանը
- Ռուբեն Վարդանյան. Արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)