Իրավունք 14:45 30/12/2022 Հայաստան

Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած. Սեպտեմբերին զոհված զինծառայողի հայր

forrights.am կայքն անդրադարձել է սեպտեմբերի 13-14-ին Գեղարքունիքի մարզի սահմանին զոհված Շիրազ Խաչատրյանի՝ մարմինը սահմանագծից դուրս բերված չլինելու փաստին: Հոդվածում ասվում է. «Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող  61-ամյա Հովիկ Խաչատրյանի հայացքի ուղղությունը հիմա միայն Կուտականի լեռներն են. սեպտեմբերյան կարճատև մարտերից հետո որդու՝ 34-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինն այնտեղ է՝ սկզբում զինվորական հագուստով էր, հիմա ոսկորներն են:

«Ամեն օր արցունքն աչքերիս, հելնում եմ տնից, նայում եմ՝ սարը, երեխես ընդեղ պառկած, ո՞նց անեմ ես: Ուրեմն չե՞ն կարա էդ երեխի մարմինը հանեն, բերեն, էս չորս ամիս է լացացնում են էս ժողովրդին»,  — Forrights.am-ին ասում է Խաչատրյանը:

Ժողովուրդը Շիրազի կինն է՝ Մարիամը, նրա երկու մանկահասակ երեխաները և մայրը: Ասում է՝ ամեն օր լուսացնում են լացով. «Արդեն չորս ամիս ա սարին ա, հողի վրա, հիմա էլ՝ ձյան տակ»: «Բա ես իրանց ըտենց ճիժ էի տվե՞լ», -մոր լացակումած խոսքերն են:

Շիրազի կինը՝ Մարիամը, պատմում է՝ ամուսինը արձակուրդ էր, երբ սեպտեմբերի 13-ի ուշ գիշերը նրան «պոստերից» տագնապ ահազանգով զանգեցին, կանչեցին:

«Ես երկու երեխու հետ մենակ էի, մեզ թողեց, գնաց: Ասեցի մի գնա, ասեց՝ որ ամեն մեկս սենց փախնենք, ո՞ւր կհասնի: Գնաց էդ գիշեր ու ասեց՝ չզանգես, ես կզանգեմ: Գնաց ու էլ չզանգեց», -պատմում է Մարիամը:

Հաջորդ օրն արդեն ամուսնու մահվան մասին գյուղում տարածված խոսակցություններին չի ցանկացել հավատալ, մտածել է՝ զորամասից հրամանատարությունը մի հուսադրող տեղեկություն կփոխանցի, բայց այդպես էլ չեն կապվել իր հետ:

Միայն որոշ ժամանակ անց, համածառայակիցների հետ խոսակցություններից պարզել են՝ ինչ է կատարվել Շիրազի հետ. «Զանգել, կանչել են, որ մեքենայով գնան դիրքեր օգնության, 12 հոգով, Շիրազն էլ հետը, գնում են դիրք, բայց  պարզվում ա, որ էդ դիրքն արդեն թուրքինն ա եղել, երբ արդեն սկսել են դրանք կրակել մեքենայի վրա, 11 հոգի ծառայակիցները փախել են, Շիրազին թողել մենակ: Մեզ ասում են, որ մի քանի մետր դիրքից իջացրել են ներքև, բայց չէին կարա՞ իրանց հետ բերեին կամ՝ եթե ընդեղ թշնամին ա արդեն, ղրկում ես սպանում են, բա կարելի՞ էր էդքան իրար հետևից մարդ ղրկել»:

Հիմա 11 ծառայակիցներն էլ կենդանի են, իսկ Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում է: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել են սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները:
«Ավելի ուշ թուրքերը բերել, ըտեղ պոստ են դրել: Գոնե եթե երրորդ օրը ասեին, էլի մի ձև կբերեինք երեխու մարմինը», -ասում է հայրը:

34-ամյա Շիրազ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր, սկզբում՝ Օմարի լեռներն է հսկել, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել տարբեր ճակատներում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Կուտականի դիրքեր:

Խաչատրյանների ընտանիքը հուսահատության մեջ է, գալիք տոները նշելու համար սիրտ չկա. այս պահին նրանց համար կարևոր է որդու մարմնից գոնե մի հատված ստանալը: Այդ խնդրանքով դիմել են գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չի ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չեն համաձայնել:

«Ասեցին՝ սպասեք մինչև գարուն: Նկարներ կան, փաստեր կան, որ իմ երեխեն ընդեղ ընկած ա: Բարձրախոս եմ բերել, մյուս տղուս պերեգավորի եմ ուղարկել, ոչ մի բան չի օգնել, Պաշտպանության նախարարություն գոյություն ունի՞: Իրանց պարտականությունը չի՞ էդ ամենն անելը: Ես ուղղակի ամոթ եմ զգում մեր բանակի վիճակից: Քանի պավեստկա կա, ոչ մեկ չի գնում: Ով էս ամեն ինչը տեսավ, երեխեքին հանեցին տարան: Ինչքան էլ հայրենասեր լինես, որ գիտես մսաղացով անցնելու ես, ինչի՞ կեթաս», -ասում է որդուն կորցրած հայրը:

Պաշտպանության նախարարությունից այս ընտանիքը զորակցության խոսքեր չի ստացել, ոչ էլ այցելել են, փոխարենը հենց սեպտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրազի 220 հազար դրամ աշխատավարձի տրամադրումը: «Պարտաճանաչ կերպով կտրեցին աշխատավարձը, էդ մի քանի օրվա փողն էլ բանկն էր վարկի համար տարել: Հիմա էլ աշխատող չկա ընտանիքում, ֆինանսական նեղություն ենք զգում», -ասում է Մարիամը:

Շիրազի մարմինը չկա, հուղարկավորություն չի եղել, և պետությունը նրան պատրաստվում է ճանաչել անհայտ բացակայող: Թեպետ ընտանիքի համար ծանր է ու անընդունելի այս կարգավիճակը, բայց այլ ելք չկա, ու այժմ ծանր վշտի մեջ ընտանիքը թղթաբանությունների միջով է անցնում:

«Մենք չենք ուզում էդ կարգավիճակը, տղես էս սարի դոշին ա, հելնում արցունք թափելով նայում եմ, ի՞նչ անհայտ բացակայող կարգավիճակ: Ո՞նց կարամ ընդունեմ էդ կարգավիճակը: Եթե փաստեր չլիներ, էլի կհասկանայի, բայց մենք փաստեր ունենք, որ ինքն ընդեղ ա: Անորոշ վիճակ է», -ասում է հայրը»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}