ԱՄՆ կոնգրեսականը ստել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ մոր մահվան մասին
ԱՄՆ նորընտիր կոնգրեսական Ջորջ Սանտոսը կեղծ տեղեկություններ է տարածել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ սեփական մոր մահվան մասին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ջորջի մայրը գտնվում էր Հարավային աշտարակի իր գրասենյակում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին այն օրը, երբ տեղի ունեցան սարսափելի իրադարձությունները։ Նա ողջ է մնացել սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից, սակայն մահացել է մի քանի տարի անց, երբ պարտվել է քաղցկեղի դեմ պայքարում», - նշված է Սանթոսի ինտերնետային էջում։
Այնուամենայնիվ, 2021 թվականի հուլիսի 12-ին Twitter-ի իր գրառման մեջ Սանտոսը գրել է. «Սեպտեմբերի 11-ը խլեց մորս կյանքը»:
Ավելի ուշ՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, Սանտոսն արել է հերթական գրառումը, որում գրել է մոր մահվան 5-րդ տարելիցի մասին։
Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել Սանտոսի դեմ, որըխոստովանել է՝ ստել է իր ծագման, կրթության ու աշխատանքային փորձի մասին։
New York Times-ում հրապարակված բացահայտումից հետո նորընտիր հանրապետական կոնգրեսականը խոստովանել է, որ ընտրողներին կեղծ տեղեկություններ է տրամադրել իր մասին, այդ թվում՝ պնդելով, որ ինքը քոլեջի կրթություն ունի և հայտարարելով, որ իր մայրը հրեա է, իսկ նրա ծնողները փախել են Եվրոպայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Տեղեկություններն այն մասին, որ Սանտոսն աշխատել է «Goldman Sachs» և «Citigroup» ներդրումային բանկերում, նույնպես կեղծ էին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին