Մահացել է ֆուտբոլի արքա Պելեն
Այսօր 82 տարեկանում մահացել է բրազիլացի լեգենադար ֆուտբոլիտ, ֆուտբոլի արքա, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Այս մասին հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը՝ հղում անելով Պելեի գործակալ Ջո Ֆրագային։
Նա քաղցկեղի դեմ բուժվում էր 2021 թվականից: Վերջին մեկ ամիսը հանրահայտ ֆուտբոլիստը հոսպիտալացված էր։
Պելեն հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։
1950 թվականին սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956 թվականին տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվականին՝ 16 տարեկանում, ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին