35 մանկապարտեզում նախատեսում ենք էնեգաարդյունավետության միջոցառումներ իրականացնել. Տիգրան Ավինյան
«Թերևս ամենածավալուն աշխատանքները կատարվում են շինարարության և բարեկարգման ոլորտներում»,-Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում իր պաշտոնավարման 100 օրը և անցնող տարին ամփոփող ասուլիսում այսօր հայտնեց Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ Երևանի բնակիչներին առաջնահերթ հետաքրքրում են առողջապահական, երեխաներին վերաբերող օբյեկտները, որի համատեքստում հիմնանորագման փուլում են գտնվում Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների պոլիկլինիկաները և Երևանի 22 մանկապարտեզի շենք:
Ավինյանը հայտնեց, որ անցնող տարվա ընթացքում ավարտվել են երկու մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքերը, իսկ մեկ մանկապարտեզի համար էլ կառուցման մրցույթ է անցկացվում:
«Նախատեսվում է 34 մանկապարտեզի և 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում և ևս 35 մանկապարտեզում նախատեսում ենք էնեգաարդյունավետության միջոցառումներ իրականացնել»,-ասաց Երևանի փոխքաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ավինյանի ընկերները պաշտոն պաշտոնի հետևից են փոխում
- Այն, ինչ կարելի է Ավինյանին, չէր կարելի Մարությանին
- Լուսանկար, որ հրապարակել են Ավինյանի հույսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան