Իրականում, թևակոխում ենք արդեն երրորդ չավարտված 2020 թվականը. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ՄԱՂԹԱՆՔ
Թևակոխում ենք 2023 թվականը։ Կարծես բոլորը Հայաստանում պատրաստվում են տոնել Նոր տարին։ Դավադիր իշխանությունը կազմակերպում է տոնական մրցանակաբաշխություններ, համերգներ, ժողովուրդը զբաղված է տոնական գնումներով։ Այս ամենի ֆոնին շրջափակված, մաքառող Արցախ, թշնամու նշանառության տակ հայտնված բնակավայրեր, Ադրբեջանի բանտերում տառապող գերիներ, շարունակվող պատերազմ։
Իրականում, թևակոխում ենք արդեն երրորդ չավարտված 2020 թվականը։ Այս երկու տարիների ընթացքում մենք չկարողացանք նվաստացուցիչ պարտությունից հետո ոտքի կանգնել, ամրացնել զինված ուժերը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը։ Այս ամենն անելու առաջին՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը դավադիր իշխանությանը քշել-հեռացնելն էր։
Նորից կրկնեմ՝ 2020 թվականը Արցախի, Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար դեռևս չի ավարտվել։
Այնպես որ, ոչ թե շնորհավորհում եմ նոր տարին, այլ մաղթում,որ 2023 թվականին, վերջապես ձերբազատվենք մղձավանջային 2020 թվականից, համախմբվելով և քշելով դավաճան իշխանությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա