Երևանում մնացած արցախցի երիտասարդներն Ամանորը կդիմանավորեն Եռաբլուրում՝ ամենաարժանիների կողքին
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 20:00-ին Արցախի երտասարդները Երևանի քաղաքապետարանի դիմացից նախաձեռնում են քայլերթ դեպի Եռաբլուր՝ 2023 թվականը ամենաարժանիների կողքին դիմավորելու համար:
«Մեզ համար տոներ չկան, քանի դեռ դեպի տուն ճանապարհը փակ է»,- ասում են արցախցի երիտասարդները։
«Ամանորը ընտանեկան տոն է, իսկ Եռաբլուրում հանգչող հազարավոր տղաները մեր բոլորիս մեծ ընտանիքի հավերժ անդամներն են:
Միանում եմ Արցախի երիտասարդների նախաձեռնությանը: Դեկտեմբերի 31-ին՝ 20:00-ից Երևանի քաղաքապետարանի դիմացից լուռ քայլերթով դեպի Եռաբլուր՝ Ամանորը դիմավորելու ամենաարժանիների հետ»,- գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով նույնպես Երևանում է և Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Արցախ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին