Դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.22 դրամ`դեկտեմբերի 28-ի համեմատ արժևորվելով 0.14 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 401 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, վաճառքը՝ 402 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 411.08 դրամ (արժեզրկվել է 0.34 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 425 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 423-425 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 5.15 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.25-5.30 դրամ, վաճառքը` 5.55 դրամ։