Ռուս միլիարդատերերը փետրվարից ի վեր ավելի քան 93 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg
Փետրվարի վերջից ռուս միլիարդատերերը կորցրել են ավելի քան 93 միլիարդ դոլար. այդ գումարի կեսը՝ 46,6 միլիարդ դոլարը, նրանք կորցրել են փետրվարի 24-ին, մնացած 47 միլիարդ դոլարը հաջորդ ամիսներին, գրում է Bloomberg-ը։
Ըստ աղբյուրի՝ նվազել են նաև այլ երկրների միլիարդատերերի ակտիվները, մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակից միայն առաջին 500 գործարարները մեկ տարվա ընթացքում կորցրել են գրեթե 1,4 տրիլիոն դոլար։
Դրանցից 392 միլիարդ դոլարը բաժին է Իլոն Մասկին (Tesla-ի և SpaceX-ի ղեկավար), Ջեֆ Բեզոսին (Amazon-ի հիմնադիր), Չանգպեն Չժաոին (Binance կրիպտո բորսայի հիմնադիր) և Մարկ Ցուկերբերգին (Meta-ի հիմնադիր)։
Գործակալությունը դա պայմանավորում է բարձր գնաճով, կենտրոնական բանկերի քաղաքականության խստացմամբ, Ուկրաինայում հատուկ գործողությունը և դրան հաջորդած պատժամիջոցները։ Մասկի դեպքում ազդել են նաև նրա գործողությունները՝ կապված Twitter-ի ձեռքբերման և կառավարման հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա