Արամ Ա. Այս անելանելի իրավիճակում պետք է վստահել մեր սեփական ուժերին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Հայրապետական պատգամ է հղել Նոր տարվա առթիվ։
Իր խոսքում Արամ Ա-ն հիշեցնում է՝ թշնամին պաշարել է Արցախը, գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ անտեսելով միջազգային օրենքերն ու մարդասիրական սկզբունքները։
«Սիրելի ժողովուրդ, փաստորեն չունենք իրավ բարեկամներ, չունենք ազգային ռազմավարություն, միացյալ ճակատ՝ ազգի տագնապները միասնաբար դիմագրավելու։ Միայն իրար կամբաստանենք ու կնեղացնենք։ Հաղթական Արցախը կորցրել է իր ազատագրած հողերի մեծ մասը ու կդիմագրավե գոյութենական խնդիր։ Հայաստանը ևս ենթակա կորցնելու իր ինքիշխանությունը, նույնիսկ գոյությունը»,-նշում է Արամ Ա-ն։
Նրա խոսքով, այս անելանելի իրավիճակում պետք է վստահել մեր սեփական ուժերին, սա է մեր փրկության միակ ճամփան, այլընտրանք չունենք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան