Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը
95 տարեկան հասակում Վատիկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։
Հիշեցնենք, որ նա հրաժարվել էր առաքելությունից մոտ տասը տարի առաջ՝ 2013-ին առողջական խմդիրների հետևանքով։
Ի դեպ, նա դարձավ առաջին Պապը, որը հրաժարական տվեց 1415 թվականից ի վեր, երբ հրաժարական էր ներկայացրել Գրիգորի 12-րդ Պապը։
Նա իր վերջին տարիներն անցկացրել է Վատիկանում։ Նրա իրավահաջորդ Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ հաճախակի է այցելել իրեն այնտեղ։
Բենեդիկտոսի կենսագիր Փիթեր Սևալդը BBC-ին ասել է, որ եկեղեցու 2000-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է , երբ Պապը պետք է թաղի իր նախորդին: