Ինչպես սնվել ամանորին սննդային թունավորումներից խուսափելու համար. սննդագետի խորհուրդները
Ամանորին ճոխ սեղանների շուրջ չենք էլ զգում՝ ինչպես ենք անընդհատ ուտում։ Ընդ որում, տոնական օրերին ուտեստների գերակշիռ մասը կենդանական ծագման մթերքներից են պատրաստված՝ խոզի ազդրամիս, կոտլետներ, հնդկահավ, նրբաբլիթներ, աղցաններ, երշիկ, բաստուրմա, դրանց էլ գումարած գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ, ընդեղեն...
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում մի քանի խորհուրդ է տալիս, որոնց հետևելու դեպքում զերծ կմնաք թունավորումներից, ստամոքսի խանգարումներից։
Սեղանից հավաքած երշիկը, պանիրը, որոնք 0-ից բարձր ջերմաստիճանում կորցրել են ապրանքային տեսքը, պետք չէ նորից տեղադրել սառնարանում, դրա համար պետք է դրանք կտրատել քիչ քանակությամբ, իսկ ավելանալու դեպքում ենթարկել բարձ ջերմային մշակման, օրինակ պատրաստել պիցցա կամ լավաշով փաթաթած բլիթներ։
Նրա խոսքով, սնունդը պետք է պատրաստել հնարավորինս ուշ, քիչ չափաքանակներով, ֆարշը, կիսաֆաբրիկատները պետք է պահպանել սառցախցիկում՝ խորը սառեցման պայմաններում։
«Սառցախցիկում պետք է տեղադրել փոքր տարաներով, օգտագործելու նախորդ օրը տեղափոխել սառանարան, որից հետո այն ենթարկել ջերմային մշակման»,-ասում է նա։
Բարձր ռիսկային են նաև աղցանները։ Սննդագետը խորհուրդ է տալիս դրանք պատրաստելիս օգտագործել այնպիսի բաղադրիչներ, որոնք ունեն պիտանելիության երկար ժամկետ, օրինակ, կարելի է ավելուկով աղցան պատրաստել։
«Մայրաքաղաքային աղցան պատրաստելիս տոնական օրերին ձեռնպահ մնացեք ձու ավելացնել, կանաչին, թթվասերը կամ մածունը պետք է ավելացնել մատուցելիս»,-ասում է նա։
Խոզի ազդրամիսը սեղանին պետք է առավելագույնը թողնել 1-2 օր, դրանից հետո այն պետք է պահել սառնարանում ու մատուցել կտրտած։
Որևէ դեպքում չպետք է թունդ ալկոհոլից հետո օգտագործել թույլը՝ օրինակ, կոնյակից կամ օղիիղ հետ չի կարելի խմել գինի։ Արգելվում է միաժամանկ օգտագործել ալկոհոլ, սուրճ, գազավորված ըմպելիք։
Սննդագետը խորհուրդ է տալիս տոնական օրերին նախապատվությունը տալ հանքային ջրերին։
Դավիթ Պիպոյանի խոսքով, ցանկության դեպքում կարելի է նույնիսկ տոնական օրերին սնվել կանոնավոր՝ չծանրաբեռնելով օրգանիզմը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էներգետիկ ըմպելիքն ազդում է երեխայի սրտի, նյարդային համակարգի, քաշի վրա. Սննդագետի և ուսուցչի ահազանգը
- Դավիթ Պիպոյանը՝ Քերոբյանին. Դե ուրեմն գիտելիքն ինձանից, ֆինանսները՝ ձեզանից
- Սննդագետ. Աղամանի արգելքին հաջորդած ծաղր ու ծանակի մեղավորը առողջապահության նախարարությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին