Թուրքիայի ԱԳՆ-ն սադրանք է համարել իսրայելցի նախարարի «արշավանքը» Ալ-Աքսա մզկիթ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը «սադրիչ գործողություն» է անվանել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի արշավանքը Ալ-Աքսա մզկիթի տարածք։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության տարածած հայտարարությանը։
«Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը և դատապարտում ոստիկանության պաշտպանության ներքո Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի սադրիչ գործողությունը Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել Իսրայելին պատասխանատվությամբ գործել՝ կանխելու համար նման սադրանքները, որոնք կարող են սրել լարվածությունը տարածաշրջանում։
Ավելի վաղ Jerusalem Post-ը գրել էր, որ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրն այցելել է Տաճարի լեռ, չնայած այն բանին, որ հրեաների այցելությունները Տաճարի լեռ հաճախ են առաջացնում մուսուլմանների անկարգություններ և բախումներ Իսրայելի ոստիկանության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմում պայթյունների հետևանքով կան ձերբակալվածներ
- Երուսաղեմում պայթյուններ են տեղի ունեցել
- Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
- Երուսաղեմի հայ պատրիարքը ԱՄՆ նախագահին նվիրել է հայկական հախճապակուց ափսե և նուռ
- Երուսաղեմի հայ և հույն պատրիարքները, Սուրբ Երկրի Քուստոսը նամակ են ուղարկել Իսրայելի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա