«Մեզ՝ հայերիս համոզում են, թե XXI դարում հողը հեչ, մի կառչեք հազարամյա ձեր հողերից, իսկ իրար մեջ Լուսնի հողերի համար են բազար անում»
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ԱՄՆ Օդագնացության և տիեզերքի ազգային գործակալության (նույն ինքը՝ NASA) շեֆը մտահոգություն է հայտնել, որ Լուսնի հետազոտության ծրագրերը, որոնք Չինաստանն է իրականացնում, հետագայում կարող են հիմք դառնալ Լուսնի տարածքի հանդեպ չինացիների հավակնությունների։
Պարզ է, որ ՆԱՍԱ-ի ղեկավարի այս հայտարարությունը բյուջեից հատկացումներ պահանջելու համար է, բայց նաև ակնհայտ է, որ Լուսնի տարածքի հանդեպ ամերիկացիներն էլ հավակնություններ ունեն։
Մեզ՝ հայերիս, տասնամյակներով ամեն կողմից համոզում են, թե XXI դարում հողը հեչ, մի կառչեք հազարամյա ձեր հողերից, իսկ իրար մեջ Լուսնի հողերի համար են արդեն բազար անում։
Հ.Գ. Արկտիկայի շուրջ կռիվները դե չասեմ...»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Սրանք կարո՞ղ ա հենց Ռուսաստանի դեմ են պատրաստվում պատերազմել
- Կարեն Վրթանեսյան. Ազգային որևէ խնդիր, գոյաբանական որևէ խնդիր այսօր չի լուծվելու
- Վրթանեսյան. Ռուս խաղաղապահներին Արցախից հանելու օպերացիային մոտավորապես նույն խմբերն են այսօր լծված, որոնք 2018 ապրիլին Սերժին էին մերժում