
Մարդիկ մնացել են դրսում և անօթևան, ունենք բոլորիդ օգնության կարիքը. Հրդեհ բնակելի փայտաշեն շենքում
«Վանաձորյան լուրեր» ֆեյսբուքյան էջը հայտնում է Բազում համայնքի բնակելի փայտաշեն շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացած մարդկանց մասին.
«Հարգելի՛ Լոռու մարզի պաշտոնական մարմիններ, երեկ գիշերն այրվել ե Լոռու Մարզի Բազում համայնքի բնակելի փայտաշեն շենքը: Մարդիկ մնացել են դրսում և անօթևան, ունենք բոլորիդ օգնության կարիքը:
Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները որոնք ջանք ու եռանդ չեն խնայել կրակը մարելու համար»,- «Վանաձորյան լուրեր» էջը կիսվել է ֆոյսբուքյան օգտատեր Արթուր Վարդանյանի գրառումով: