Վաշինգտոնի ոստիկանապետը զգուշացնում է Կապիտոլիումի վրա նոր գրոհի հավանականության մասին
Վաշինգտոնի ոստիկանապետ Թոմ Մենգերը նախազգուշացրել է 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի նման նոր անկարգությունների սպառնալիքի մասին:
«Հաշվի առնելով մեր ժողովրդի պառակտված վիճակը՝ 2021 թվականի հունվարի 6-ին գերատեսչության վրա նման հարձակումը կարող է կրկնվել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է նա տարածած հայտարարությունում:
Մենգերի խոսքով՝ Վաշինգտոնի ոստիկանական բաժանմունքը կատարել է «ավելի քան 100 նշանակալի բարելավում»՝ իր պատրաստվածությունը բարձրացնելու համար:
«Դրանց թվում, մասնավորապես, ցույցերի ժամանակ միջադեպերի դեպքում գործողությունների պլան մշակելու պահանջը, համագործակցությունը «տասնյակ իրավապահ մարմինների» հետ և ոստիկանության աշխատանքում հետախուզական բաղադրիչի ուժեղացումը»,-ասել է նա և հավելել. «Կոնգրեսն ընդունել է օրենսդրություն, որը ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանության պետին իրավունք է տալիս միակողմանիորեն արտակարգ դրություն հայտարարել և Ազգային գվարդիա ներգրավել»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրում է Կապիտոլիումի գրոհի ժամանակ կանխամտածված անգործության մեջ
- ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը