Մոսկվայում Ձմեռ պապը գավազանով ծեծել է անցորդին, որը հրաժարվել է բանաստեղծություն արտասանել
Մոսկվայում Ձմեռ պապի հագուստով տղամարդը հարձակվել է անցորդի վրա, որը հրաժարվել է բանաստեղծություն արտասանել: REN TV-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
2022 թվականի հունվարի 1-ին Մոսկվայի Ռոժդեստվենսկայա փողոցում Ձմեռ պապի հագուստով մի անհայտ տղամարդ մոտեցել է անցորդին և խնդրել բանաստեղծություն արտասանել։ Տղամարդը հրաժարվել է։ Այնուհետև անհայտ անձը գավազանով և բահի բռնակով ծեծի է ենթարկել տուժածին։ Դրանից հետո նա վերցրել է տղամարդու հեռախոսն ու նետել ձնակույտի մեջ։
Տուժածին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն, տղամարդը հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ հեմատոմաներ, ուղեղի ցնցում և գլխի վնասվածք։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքներն ու պատճառները։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում ապրող մանուկներն ամենահաս Ձմեռ պապի պարկի իրենց բաժինները ստացան
- Ձմեռ պապն ավարտել է ճանապարհորդությունը՝ մատուցելով ավելի քան 7,6 միլիարդ նվեր
- Անակնկալների ակնկալիքով. դեկտեմբերի 4-ը Ձմեռ պապին նամակ գրելու օրն է
- «Հայ Ձմեռ պապ»-ի նվերները՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
- Ձմեռ պապի մորուքը կարող է կորոնավիրուսի տարածման մեծ աղբյուր լինել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա