Հայաստանում կա առնվազն 2.000.000 մարդ, որոնք գիտեն, որ նիկոլիզմը չարիք է. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
««Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով, բացահայտված է:»
Սա բառացի մեջբերում է 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքի այն ստերից, որտեղ Նիկոլը տոնում էր իր վարչապետության 100 օրը: Այդ նույն հանրահավաքին նա խոսում էր նաև երբեք ժողովրդի մեջքի հետևում Արցախի հարցը չբանակցելու, հայրենադարձության, խոսքի ազատության, արդարության, մենաշնորհների վերացման և երբեք ընտրություններ չկեղծելու մասին:
Այս տարի կլրանա նիկոլիզմի հնգամյակը: Եթե ձեր շուրջը դեռ կան մարդիկ, որոնք հավատում են Նիկոլին, ապա դադարեք նրանց հակառակում ապացուցելը, քանզի այդ մարդիկ նույնիսկ իրենց անձնական կյանքում են հակված նիկոլության: Նրանք չէին կեղծում, երբ հրապարակում գոռում էին, որ իրենք բոլորը Նիկոլ են: Դա իրոք այդպես է:
Բայց Հայաստանում կան առնվազն 2.000.000 այլ անուններ ունեցող մարդիկ: Նրանք գիտեն, որ նիկոլիզմը չարիք է: Բայց նրանց զգալի հատվածը չարիք է համարում նաև նախկինիզմը: Քանի դեռ դուք դրա հետ հաշվի չեք նստել, ուրեմն ձեր մոտ ոչինչ չի ստացվի: Նայեք մի հատ հայելու մեջ: Արդյո՞ք դուք այդ մարդկանց ոչինչ չեք հիշեցնում: Բացառեք նիկոլիզմի դեմ պայքարի բոլոր մանիպուլյացիոն ռիսկերը և նա մեկ շաբաթ չի դիմանա»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյան. Աննան արթնացնում է վարդուշներին
- Ռուբեն Մխիթարյան. Պատրաստվեք պայքարի, մարդկանց տրամադրեք բլիցկրիգ իշխանափոխության
- Ռուբեն Մխիթարյան. ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ